News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է կառավարությանը վերապահել նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգի և գնահատման լիազորություններ:

Որոշման հիմնավորմանմեջ նշվում է, որ գոծող կարգավորումներով նախարարություններին վերապահվում է սահմանված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավասություն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքականության իրականացումը իրենից ենթադրում է նաև քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:

Մոնիտորինգը քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության գործընթաց է, իսկ քաղաքականության իրականացման գնահատումը արդեն կատարված կամ կատարման ընթացքի մեջ գտնվող քաղաքականության/ծրագրի փաստացի արդյունքների հետազոտման և չափման միջոցների ամբողջությունն է: Եվ նշված գործընթացների արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման և քաղաքականության կատարելագործման համար:

Այնուամենայնիվ, ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում, որպես խնդիր և ըստ այդմ՝ որպես բարեփոխման առաջնահերթություն արձանագրված է օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիտորինգի և գնահատման գործառույթը ամրագրելու անհրաժեշտությունը, որոնք փաստացի իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ որպես հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարություն:

Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունների առկայությունը՝ տարընկալումները բացառելու և նշված գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմքի առկայությունը ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ