News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ ծովային սահմանի մասին բանակցությունները շուտով կավարտվեն։ Նա ավելացրել է, որ բանակցությունների արդյունքները բավարարում են երկու կողմին։ Հայտարարությունն արվել է OTV հեռուստաալիքի եթերում։

Աունն ավելացրել է, որ Իսրայելի հետ սահմանային վեճի լուծումը «կգտնվի կարճ ժամկետում»։ Խոսքը շելֆային հատվածների մասին է, որտեղ նավթի եւ գազի հանքավայրեր են հայտնաբերվել։

ԱՄՆ-ի միջնորդությամբ ծովային սահմանագծման գործընթացը առաջ է ընթանում, նշել է հանրապետության նախագահը։ Նա ավելացրել է, որ «եթե մթնոլորտը դրական չլիներ, ապա լիբանանյան կողմը բանակցությունները չէր շարունակի»։

Հուլիսի 4-ին Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալա Բու Հաբիբը հայտարարել էր, որ հանրապետությունը շահագրգռված է սահմանի վերաբերյալ բանակցությունների վերականգնմամբ։

Մինչ այդ Իսրայելի ՌՕՈւ-ի կործանիչը եւ ՌԾՈւ-ի հրթիռակիր նավը որսացել էին երեք անօդաչու, որոնք Լիբանանից ուղղվել էին դեպի Իսրայել օդային սահման։ Նախնական հետաքննությունը ենթադրում է, որ անօդաչուները, որոնք որսացել են Միջերկրական ծովի օդային տարածքում, անմիջական սպառնալիք չէին ներկայացնում, տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ