News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե Կառավարություն մեր հարցերի պատասխանը չունի, ապա ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա պաշտոնավարման գործընթացը: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

Ըստ Լեւոն Հայրյանի՝ Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի:

«Մենք կառավարությունից պահանջում ենք հստակ պատասխան՝ արդյո՞ք մտածում են մեզ մեր հայրենիք վերադարձնելու մասին, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Սա կապվում է Արցախի կարգավիճակի հետ. եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլև կաշխատենք մեր հայրենակիցներին դուրս բերել Արցախից: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր: Եթե մեզ փախստականի կարգավիճակ չտան, ապա Ալիևը ասելու է, որ իրենք Հայաստանից տեղափոխված բնակիչներ են, և գնացել են իրենց հայրենիք: Հաջորդը՝ պատրաստվո՞ւմ են Արցախից տեղահանվածների համար բնակավայր պատրաստել, եթե ոչ, ապա ինչու՞: Կամ էլ պատրաստվո՞ւմ են մեզ հանձնել որևէ երկրի խնամքին:  Այս հարցերն ենք այսօր ուղղելու Կառավարությանը: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ոչ են, ապա իրենք ինչպես են պատկերացնում իրենց պաշտոնավարման գործընթացը: Եթե Կառավարությունը չարձագանքեց, ապա ստիպված ենք դիմել միջազգային կառույցներին»,- ասաց նա: 

Հայրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն տեր-Պետրոսյանի կառավարման ձեռագրերը միմյանց են նման, քանի որ երկուսն էլ ասում են, որ միևնույն է Արցախի հարցը չի լուծվելու: 

«Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի, եթե երկրի ղեկավարը անում է ապազգային հայտարարություն, ապա ինքը չպետք է աշխատի: Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի ձեռագիրը իրար են նման: Տեր-Պետրոսյանն էլ էր ասում՝ մեկ է այդ հարցը չի լուծվելու, բա որ չի լուծվելու, ինչու՞ էիր կռիվ տալիս իշխանության համար: Իրենք պատրաստ են մի ամբողջ ազգ կործանել, միայն թե իրենց աթոռներին նստեն»,- ասաց Հայրյան:

Հայրյանը նշեց, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ