News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետը ասում է՝ քաշաթաղցիների հարցերը լուծել եմ. նման բան չկա, նրանք էլ մեզ պես ապրում են: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հադրութից տեղահանված մեկը` Արթուր Ստեփանյանը: 

Նրա խոսքով՝ փոխահատուցումներ եղել են, բայց ոչ մեծ գումարի տեսքով:

«Մի քանի օր է, ինչ այստեղ մեր բողոքն ենք հայտնում, բայց մինչև օրս որևէ պաշտոնական կառույցի ներկայացուցիչ մեզ չի հարցրել, թե ի՞նչ խնդրով ենք այստեղ, չեն հարցրել՝ ո՞րն է մեր պահանջը: Երկու տարի է, ինչ այստեղ ենք, բայց ոչ ոք չի մոտեցել, ասել՝ որտեղի՞ց եք, ի՞նչ խնդիրներ ունեք:

Փաշինյանը հայտարարել է, թե Կառավարությունը բյուջեն կրկնապատկել է, արցախցիների կոմունալ ծախսերը փակել է: Բայց ես որպես արցախցի ասում եմ՝ իմ կոմունալ ծախսերը ես եմ տվել: Փոխահատուցումներ եղել են, բայց ոչ մեծ գումարի տեսքով: Ինձ էլ փոխհատուցել են, քանի որ խանութ եմ ունեցել, այնտեղ գույք է եղել, գույքը գնահատել են: Վերջին աջակցությունը եղել է հունվար-փետրվար ամիսներին: Մոտավորապես 9000 բնակարանի պահանջ կա, բայց իրենք կառուցում են մոտավորապես դրա կեսից էլ քիչ բնակարաններ: Վարչապետը ասում է՝ քաշաթաղցիների հարցերը լուծել եմ.նման բան չկա, նրանք էլ մեզ պես ապրում են: Մեզ ասում են, որ գնանք Արցախում ապրենք, բայց որ մարդ երկու անգամ տուն է կորցրել, գնա երրորդ անգամ էլ կորցնի»,- ասեց Հադրութից տեղահանվածներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ