News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավելի քան 50 քաղաքական գործիչ դուրս է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարած կառավարությունից, տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։

Հրաժարական է տվել կենսաթոշակների նախարար Գայ Օփերմանը։ Նա ասել է, որ «հատկապես հուսահատվել» էր լոքդաունի ժամանակ կառավարության երեկույթների առիթով, քանի որ համավարակի ժամանակ կորցրել էր իր երկվորյակ երեխաներին եւ չէր կարողացել տեսակցել կնոջ հետ այդ ժամանակ, բայց աջակցել էր վարչապետին, քանի որ ցանկանում էր «իսկական փոփոխություններ» տեսնել կառավարության աշխատանքում։

Ջոնսոնին ուղղած նամակում Օփերմանը նշել էր, որ հաջորդող իրադարձությունները «պարզ ցույց են տվել», որ կառավարությունը պարզապես չի կարող աշխատել ձեր ղեկավարության ներքո»։

Այսպիսով, կենսաթոշակների նախարարը հրաժարական տված 51-րդ պաշտոնյան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ