News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեզ մոտ մշակույթ է ձեւավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարար են տեղադրվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան. «Հասկանո՞ւմ են՝ ուր ենք  գնում: Լավ, ասենք ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք, բայց սա ի վերջո, հակապետական, ապապետական դրսեւորումներ են:

Ավելի լավ է մտածենք՝ ինչպես անենք, որ երթեւեկության անվտանգությունը բարձրացնենք, կրգապահությունը բարձրացնենք, ինչպես նենք, որ վարորդական իրավունք ունենան մարդիկ, որոնք իրավունք ունեն ունենալու: Մենք չպետք է խուսափենք գնալ եւ ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի է այդ ամենն արված»,-ընդգծեց վարչապետը:

Տպել
Ամենաշատ