News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես, այդպիսի գովազդ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էդ մարդիկ չեն լսո՞ւմ, մարտահրավե՞ր են նետում մեզ: Ուր գնում ես ճանապարհներին էսպես bet, bet, bet: Դա ի՞նչ է նշանակում: Եթե պետք է օրենքում կոնկրետ բառերով նշեք, որ այդ բառերն արգելվում է գովազդել: Եթե այդ ընկերություններն այդպիսի վերաբերմունք ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, թող իրենք էլ զգան մեր հակառակ վերաբերմունքը: Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, հետո առնետի մի միջանցք ենք  գտնում ու այդ առնետի միջանցքով ամբողջ հանրապետությունը հեղեղում: Ու ես ինչքա՞ն պետք է այդ խնդրին անդրադառնամ: Խոսքը վերաբերում է ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Բա դուք չեք անցնո՞ւմ էդ ճանապարհներով, չեք տեսնո՞ւմ: Թե՞ ձեր զեկույց այն է, որ քանի որ օրենքի 6-րդ տողի 4-րդ  ստորակետից հետո երկու հատ գծիկ կա դրված, այդ էդպես օրենդրական խնդիր կա: Հո առնետուղիներո՞վ չենք երկրում առաջնորդվելու: Այսինքն պետք է վարչապետն անձամբ առնչվի այդ թեմայի հետ, գրում է, որ էսինչ օրը ես մի բան էի ասել, էսինչ փողոցում մի բան կա, որտեղով դուք ամեն օր անցնում եք եւ առնչվում է այդ թեմայի հետ ու ոչ մի ռեակցիա»,-բորբոքված ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ