News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 7-ին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են.

«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը;

«Բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Սննդամթերքների անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Պրոբացիայի մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը;

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը;

Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը;

Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ