News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը համաշխարհային պատմության մեջ ամենառազմատենչ երկիրն է եւ դարձել է մոլորակի խաղաղության եւ զարգացման համար ամենամեծ սպառնալիքը, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը։

«Փաստերը լիովին ապացուցել են, որ ԱՄՆ-ը ամենամեծ սպառնալիքն է համաշխարհային խաղաղության եւ զարգացման համար։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ հետախուզության համապատասխան պաշտոնյային շտկել իրենց մտածելակերպը, օբյեկտիվ եւ ռացիոնալ վերաբերվել Չինաստանի զարգացմանը, դադարեցնել լուրեր տարածելը եւ անպատասխանատու հայտարարություններ անելը»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ԱՄՆ համապատասխան քաղաքական գործիչները մշտապես ուռճացնում են «չինական սպառնալիքը», զրպարտում եւ հարձակումներ են գործում Չինաստանի վրա, իսկ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հայտարարությունները լի են գաղափարական նախապաշարմունքներով եւ «սառը պատերազմի» ու «զրոյական գումարով խաղի» խորը արմատավորված մտածելակերպով։

«Վերջերս Միացյալ Նահանգները նշեց իր 246-րդ Անկախության օրը։ Եթե նայենք անցած ավելի քան 240 տարիներին, դրանցից ԱՄՆ-ը պատերազմի մեջ չի եղել ընդամենը 16 տարի, սա միանշանակ ամենառազմատենչ երկիրն է համաշխարհային պատմության մեջ»,- ասել է նա։

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը եւ բրիտանական հակահետախուզության MI5 ծառայության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել էին, որ Չինաստանն աճող սպառնալիք է ներկայացնում արդյունաբերական լրտեսության ոլորտում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ