News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թագուհի Եղիսաբեթ II-ին հայտնել է պաշտոնը լքելու իր մտադրության մասին, հայտնում է բրիտանական The Sun թերթը։

«Վարչապետն այսօր զանգահարել է թագուհուն, որպեսզի հայտնի, որ մտադիր է հեռանալ պաշտոնից»,- գրում է թերթը:

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է հայտարարել իր հրաժարականի մասին։ Միաժամանակ նա կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչեւ հոկտեմբեր, երբ տեղի կունենա իշխող կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։

Վերջին երկու օրվա ընթացքում կառավարության ավելի քան 50 աշխատակիցներ, այդ թվում՝ կաբինետի երկու առանցքային անդամներ՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը եւ առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հրաժարական են տվել: Ջոնսոնի կողմից նրանց փոխարինող նշանակված պաշտոնյաները նույնպես հրաժարական են տվել հենց հաջորդ օրը։ Մնալով առանց համախոհների, հանրության ճնշման տակ վարչապետը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ