News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝

  • ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք
  • հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում
  • սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ
  • ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով հագեցած այգի
  • ընթրիք ռեստորանում կամ
  • երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։

Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ։

Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։  Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։  Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:

Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ