News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Թուրքիան ստորագրել են երկկողմ ավիացիոն համաձայնագիր, որը իսրայելական ավիափոխադրողներին հնարավորրություն է տալիս դեպի Թուրքիայի տարբեր վայրեր թռիչքներ իրականացնել, ասվում է Իսրայելի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ սա երկու երկրների միջեւ ստորագրված առաջին համաձայնագիրն է 1951 թվականից։ «Սպասվում է, որ համաձայնագիրը կվերսկսի իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի Թուրքիայի տարբեր վայրեր, ինչպես նաեւ թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Երկու երկրների քաղաքացիական ավիացիայի ղեկավարներն այսօր նախնական համաձայնագիր են ստորագրել՝ ճանապարհ հարթելով այս տարվա վերջին ամբողջական համաձայնագրի ստորագրման համար։

Թուրքիան շարունակում է մնալ իսրայելցի զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից մեկը՝ չնայած անվտանգության սպառնալիքներին:

Թուրք եւ իսրայելցի պաշտոնյաները մի քանի անգամ հանդիպել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, ներառյալ անցյալ ամիս մինչեւ պաշտոնական երդմնակալությունը վարչապետ Յաիր Լապիդի այցը Անկարա, որտեղ նա հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ