News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալագիր է հանձնել Սոնա Շահգելդյանին՝ հայ երգարվեստում ունեցած վաստակի ու «Միասնական Սյունիք» համերգային ծրագրին մասնակցելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է. «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ լավ «խիար» աճեցնելու շնորհիվ սահմանային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող մարզի մարզպետ դարձած անձի մասին»։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հաղորդագրություն, ըստ որի. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  շնորհակալագրեր է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանին, երգիչներ Սոնա Շահգելդյանին և Աղասի Իսպիրյանին՝ հայ երգարվեստում ունեցած վաստակի ու «Միասնական Սյունիք» համերգային ծրագրին մասնակցելու համար»։

Տպել
Ամենաշատ