News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է Ներքին Հանդ։ Նա այցելել է Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը, տեղեկացնում է վարչապետի տիկնոջ կայքը:

Արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով: Շրջայցի ընթացքում Արման Մկրտչյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է «Սոսու պուրակի» մասին լեգնեդներից մեկը և նշել, որ պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։

Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպել է գյուղի բնակիչների հետ, լուսանկարվել նրանց հետ և հետաքրքրվել նրանց կենցաղով: Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնել են իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինն ասել է, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար։

Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին և կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։ Նրանք վարչապետի տիկնոջը խնդրել են իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացել է կազմակերպել գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ։

Աննա Հակոբյանը այցելել է նաև Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։

Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին է և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։

Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ։

Աննա Հակոբյանին հայտնել են` Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։

Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրել են արտադրամասում կարված պայուսակ:

Աննա Հակոբյանը Շիկահողում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերի և արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին:

Տպել
Ամենաշատ