News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

168.am–ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրաննյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը թիրախավորում է լրատվամիջոցներին։ Գրառման մեջ ասվում է․

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան-ը թիրախավորում է լրատվամիջոցներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն, զբաղվում է բացահայտ զրպարտությամբ, ոչ իշխանական մամուլի դեմ ատելություն սերմանող արշավ կազմակերպելով, ինչը տեղավորվում է գործող իշխանությունների և իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպությունների հակաժողովրդավարական օրակարգում:

Այսօր սույն տիկինը 168.am-ին թիրախավորելով` մեղադրել է սուտ տեղեկություններ տարածելու մեջ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջն օգտագործել է պետական պաշտոնյային ոչ հարիր հատուկ հեգնական եղանակով այդ զրպարտանքը, հերյուրանքը տարածելու համար:

Խոսքը վերաբերում է մեր լրատվամիջոցում «Փաստինֆո» լրատվական կայքի հոդվածներից մեկի վերահրատարակմանը ... , որում 168.am-ի կողմից բարեխղճորեն հղում է կատարված սկզբնաղբյուրին: Եթե տիկինը հոդվածն ամբողջությամբ կարդար` միգուցե հասկանար, որ նյութի հեղինակը 168.am-ը չէ։ Ավելին, սույն տիկնոջը տեղեկացնենք, որ սկզբնաղբյուր կայքը ևս չէր հորինել ,... այլ փոխանցել էր կոնկրետ մարդու խոսք, ում լուսանկարն է անգամ հրապարակված (կից ներկայացնում ենք հղումները)։

Քրիստիննե Գրիգորյանը չէր զլացել անգամ գրառմանը կից տեղադրել լրատվամիջոցին կրկնակի զրպարտող և թիրախավորող պատկեր, որով լրատվամիջոցների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու ուղիղ պարտականություն ունեցող պաշտպանն իր հեգնական որակումներով հետևողականորեն վնասում է նաև բազմահազար ընթերցողներ ունեցող 168.am-ի բարի համբավն ու արժանապատվությունը:

ՄԻՊ-ը, ինչպես իր պաշտոնական պարտականությունները, այնպես էլ լրատվության ընթերցումը կատարում է այնքան մակերեսորեն ու անգրագիտորեն, որ չի ընկալում անգամ, թե որն է տեղեկատվության սկզբնաղբյուրը:

Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնն այսօր զբաղեցնում է մեկը, ում խնդիրը ոչ թե մարդու իրավունքների, այլ առանձին վերցրած մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանությունն է: Նրան, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում. մամուլը չի հանդուրժելու նման էժանագին գործելաոճը և մանիպուլյատիվ դրսևորումները` այնպես, ինչպես չի հանդուրժել Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան դարձրած քաղաքական ուժի կողմից ազատ խոսքի սահմանափակմանն ուղղված քաղաքականությունը:

Տեսողություն և ընթերցելու տարրական ունակություն ենք մաղթում սույն տիկնոջը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ