News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում նախատեսում են մշակել թվային եվրո, որը նախատեսված կլինի կանխիկ գումարը «լրացնելու» համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տնտեսական հարցերով անդամ Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Ինչ վերաբերում է թվային եվրոյին, թույլ տվեք նաեւ ընդգծել, որ մենք բոլորս համաձայն ենք, որ այն ոչ թե պետք է փոխարինի, այլ լրացնի կանխիկ գումարը»,- ասել է Ջենտիլոնին Եվրախմբի հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները հանդիպմանը կենտրոնացել են թվային եվրոյի մշակման անհրաժեշտության վրա՝ «ֆինանսական միջնորդության եւ կայունության վրա բացասական ազդեցություններից խուսափելու համար»։

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը նախկինում հայտարարել է կրիպտոարժույթների կարգավորման անհրաժեշտության մասին, քանի որ դրանք ոչ մի բանով ամրապնդված չեն։ Նա հավելել է, որ թվային եվրոն կարող է արժանի փոխարինող լինել կրիպտոարժույթին, եւ ԵԿԲ-ն այն կարող է գործարկել առաջիկա չորս տարիների ընթացքում:

Ապրիլի սկզբին Եվրախորհրդարանն ընդունել է փողերի լվացման դեմ պայքարի օրինագիծ, ըստ որի կրիպտոարժույթով յուրաքանչյուր գործարք պետք է նույնականացվի։ Եվրախորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ կրիպտոընկերությունները, բացի իրենց հաճախորդներից, պետք է բացահայտեն եւ հետեւեն նաեւ թվային արժույթով գործարքների բոլոր մասնակիցներին: Միեւնույն ժամանակ օրենքը տարածվում է նաեւ ֆիզիկական անձանց մասնավոր դրամապանակների վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ