News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ապացույցներ են գտել, որ մոտ 1,1 միլիարդ տարի առաջ մեր մոլորակի մագնիսական դաշտը ռեկորդային ինտենսիվ է եղել՝ համեմատած ավելի ժամանակակից կամ հնագույն ժամանակների հետ: PNAS թերթի հոդվածի համաձայն՝ հայտնագործությունը կասկածի տակ է դնում Երկրի մագնիսականության աստիճանական մարման վարկածները:

Ինչպես գրում են Հարվարդի համալսարանի երկրաբանները, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մոտ 1,1 միլիարդ տարի առաջ Երկրի մագնիսական դաշտի ինտենսիվությունը ռեկորդային բարձր է եղել։ Այս փաստը ոչ միայն ստիպում է գիտնականներին կասկածի տակ դնել որոշ ընդունված տեսություններ, այլ նաեւ ցույց է տալիս, որ մոլորակի ներքին միջուկը ձեւավորվել է շատ ավելի վաղ, քան նախկինում համարվում էր:

Հետազոտողները՝ երկրաբան Ռոջեր Ֆուի գլխավորությամբ, բացահայտում են արել՝ վերլուծելով հրաբխային նմուշները, որոնք գոյացել են մոտ 1,1 միլիարդ տարի առաջ: Ենթադրվում է, որ նմուշները հայտնվել են հին Լաուրենտիա մայրցամաքի տրոհման հետեւանքով։ Ժայռերի մեջ հայտնաբերվել են երկաթ պարունակող ապարների մասնիկներ, որոնք պահպանել են նախապատմական մագնիսական դաշտի հետքերը։

Մասնիկների շնորհիվ հաջողվել է գնահատել երկրային մագնիսականության ուժը հնադարում, իսկ անալիզի արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Երկրի մագնիսական վահանի ուժն ու լարվածությունը 1,1 միլիարդ տարի առաջ զգալիորեն գերազանցել են ժամանակակից ցուցանիշները, ինչպես նաեւ հնադարի տարբեր դարաշրջանների ցուցանիշները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ