News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

2022 թ․ առաջին եռամսյակում կատարվել է 1,025,968 ֆիշինգային հարձակում, դա մոնիթորինգի ընթացքում ամենաակտիվ եռամսյակն է եղել: Առաջին անգամ նման ժամանակահատվածում ֆիշինգային հարձակումների թիվը գերազանցել է 1 միլիոնը, ասվում է Anti-Phishing Working Group (APWG)-ի զեկույցում:

2022 թ․ի մարտին կատարվել է 384,291 հարձակում, ինչը, ըստ APWG-ի տվյալների, ռեկորդային ցուցանիշ է դարձել մեկ ամսվա ընթացքում։

Սովորական օգտատերերի դեմ թվային խարդախությունների գրեթե բոլոր տեսակները կատարվում են սոցիալական ինժեներիայի միջոցով: Սա նշանակում է, որ հանցագործները հաճախ օգտագործում են հոգեբանական տարբեր հնարքներ, օրինակ՝ ծանոթ են ձեւանում եւ պարտք են ուզում կամ շտապ օգնություն խնդրում, առաջարկում են նվիրատվություն կատարել երեխայի բուժման համար, ներկայանում են բանկի աշխատակիցներեւ խնդրում ուղարկել անձնական տվյալներ: Անընդհատ նոր սխեմաներ են ի հայտ գալիս՝ խարդախները մշտապես փոխում եւ կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն մի քանի պարզ կանոնների պահպանումը կօգնի պաշտպանվել ցանցում հնարքների մեծ մասից:

Համացանցում հաղորդակցության հիմնական կանոնը անձնական եւ բանկային տվյալները որեւէ մեկին չհայտնելն է։ Եթե զրուցակիցը հարցնում է ձեր բանկային քարտի համարը, դրա գործողության ժամկետը, CVC կոդը կամ SMS-ից գաղտնաբառը, ամենայն հավանականությամբ փորձում են ձեզ խաբել։

Մեսենջերներն օգտագործում են գործիքների մի ամբողջ զինանոց՝ օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու համար: Օրինակ՝ Viber-ում, որն ընդգրկվել է 2021 թ․ ամենաանվտանգ մեսենջերների եռյակում, բոլոր հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են միջանցիկ կոդավորումով (end-to-end encryption), այդ թվում՝ դա վերաբերում է անձնական եւ խմբային չատերին, անձնական աուդիո եւ տեսազանգերին, մեդիաֆայլերի փոխանակմանը եւ օգտատերերի բոլոր միմյանց հետ կապված սարքերի անվտանգությունը: Սա նշանակում է, որ գաղտնագրման բանալիները գտնվում են միայն նամակագրության մասնակիցների սարքերում, եւ ոչ ոք չի կարող հասանելիություն ունենալ հաղորդագրություններին, աուդիո եւ տեսազանգերին եւ մեդիաֆայլերին: Այսպես, երրորդ անձինք ոչ մի դեպքում չեն կարողանա վերծանել հաղորդագրությունը:

Բացի դրանից, մեսենջերն ունի մի շարք գործառույթներ՝ լրացուցիչ պաշտպանության համար։

Viber-ում անհետացող հաղորդագրությունների (Disappearing Messages) ռեժիմը պետք կգա, եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մտերիմների հետ գաղտնի տեղեկություններ փոխանակել, օրինակ՝ քարտի համար կամ կոդ: Անձնական եւ խմբային չատերում հասանելի ռեժիմը թույլ է տալիս թայմերը տասը վայրկյանից մինչեւ մեկ օր սահմանել, որը սկսվում է այն բանից հետո, երբ զրուցակիցը կարդում է հաղորդագրությունը, եւ ջնջում է այն սահմանված ժամանակը լրանալուց հետո: Եթե զրուցակիցը նման հաղորդագրության սքրինշոթ անի, Viber-ն այդ մասին կտեղեկացնի ուղարկողին։

Viber-ում թաքնված չատերը (Hidden Chats) թույլ են տալիս նամակագրության ընդհանուր ցանկից առանձին զրույցներ թաքցնել: Դրանք հասանելի կարող են լինել միայն նախապես սահմանված PIN-կոդը մուտքագրելով: Գործառույթն օգտակար կլինի, եթե բջջային սարքը, որում ներբեռնված է մեսենջերը, օգտագործվում է մի քանի մարդու կողմից։

Այս նամակագրությունների հասանելիության համար անհրաժեշտ է մուտքագրել գաղտնաբառ, որը դուք ինքներդ եք նախապես սահմանում: Ցանկացած պահի չատը կարելի է տեղափոխել հիմնական ցուցակ, իսկ գաղտնաբառը՝ հեռացնել: Եթե խոսքը անհատական համակարգչի մասին է, ապա ավելորդ չի լինի նաեւ գաղտնաբառ սահմանել մեսենջերի վեբ-տարբերակի համար։

Նամակագրության հայտերը (Message Requests) պաշտպանում են Viber-ի օգտատերերին անցանկալի կոնտակտներից: Այսպես, հաղորդագրությունները նրանց մասին, ովքեր պահպանված չեն ձեր կոնտակտներում, գալիս են առանձին պանակ: Եթե ընդունում եք հայտը, ապա այս չատը կտեղափոխվի չատերի հիմնական պանակ:

Viber-ում կարելի է թաքցնել զրուցակցից հաղորդագրությունների «Տեսած» (‘Seen’ Status) կարգավիճակը, որպեսզի մյուս օգտատերերը չտեսնեն՝ կարդացե՞լ եք նրանց հաղորդագրությունը, թե ոչ:

Viber-ում բրենդների հաշիվների ստուգումը երաշխավորում է, որ օգտատերը շփվում է ընկերության պաշտոնական ներկայացուցչի, այլ ոչ թե խաբեբաների, որոնք կազմակերպության կեղծ պրոֆիլ են ստեղծել: Viber-ում բոլոր ստուգված ընկերությունները իրենց պրոֆիլում կապույտ «ծիտիկով» են նշվում, ինչը ձեզ վստահություն է տալիս, որ դուք հաղորդակցվում եք ստուգվված հաշվի հետ:

Viber-ը անընդհատ բարելավում է կիբեռհանցագործներից օգտատերերին պաշտպանելու միջոցները՝ իր օգտատերերի հաղորդակցությունն ավելի անվտանգ դարձնելով: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ կասկածելի բան եք նկատել, բողոքեք կասկածելի պրոֆիլից՝ Viber-ում սեղմելով «Արգելափակել» (Block) կամ «Սա սպամ է» (Spam) կոճակը. մեսենջերի աջակցության ծառայությունը կտեսնի դիմումը եւ կստուգի հաշիվը: Այդպես, դուք ոչ միայն կօգնեք ինքներդ ձեզ, այլեւ կպաշտպանեք ուրիշներին պոտենցիալ չարագործներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը գործուղվում է ՌԴ
ՀՀ ներկայացուցիչները ռուս գործընկերների հետ կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր...
Ճապոնիայում կսկսեն ձյան օգնությամբ էլեկտրաէներգիա արտադրել
Քաղաքը փորձարկումներ կանցկացնի՝ համագործակցելով Forte-ի՝ տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափի, ինչպես նաեւ Տոկիոյի հեռահաղորդակցության համալսարանի հետ․․․
YouTube-ը նշել է 2022թ. ամենահանրահայտ տեսահոլովակները
Ամենահանրահայտը քաղցկեղից մահացած բլոգերի տեսաուղերձն էր...
Սան Ֆրանցիսկոյի ոստիկաններին թույլ են տվել մարդասպան ռոբոտներ օգտագործել
Առաջարկն ի սկզբանե բուռն քննադատության պատճառ է դարձել այն հիմնավորմամբ, որ ռոբոտները չպետք է օգտագործվեն որեւէ անձի դեմ․․․
Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով
Նոր թողարկված անիմացված «Viber» ստիկերների գրառումները առօրյա խոսքում հաճախակի կիրառվող արտահայտություններ են...
Երեւան կժամանի շուրջ 300 գործարար՝ մասնակցելու Harmony Meetup 3.0 by Fastex համաժողովին
Համաժողովը բաղկացած է լինելու ելույթներց եւ նիստերից, որին կմասնակցեն կրիպտո ոլորտի մասնագետներ...
Ամենաշատ