News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան նախազգուշացրել է համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկի մասին, որի պատճառով «2023 թվականը, հավանաբար, ավելի ծանր կլինի», քան ընթացիկ տարին։

Գեորգիեւան թվարկել է համաշխարհային տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը հանգեցնում է հումքային ապրանքների գների աճի, արդյունքում հարյուր միլիոնավոր մարդկիկ չեն կարողանում կերակրել իրենց ընտանիքները: «Եվ նրանց վիճակը միայն վատանում է»,- ասել է Գեորգիեւան:

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես «Եվրոպա գազի մատակարարումների հետագա ընդհատումները կարող են շատ երկրների տնտեսությունների ռեցեսիայի ենթարկել եւ համաշխարհային էներգետիկ ճգնաժամ հրահրել»:

Համաշխարհային տնտեսությանը խոչընդոտում են նաեւ COVID-19 համավարակի հետ կապված խափանումները, հատկապես Չինաստանում, եւ մատակարարման շղթաների «նեղ հատվածները»։

Բացի այդ, համաշխարհային գնաճը սպասվածից բարձր է։ Դրա դեմ պայքարելու համար խոշոր կենտրոնական բանկերը խստացնում են դրամավարկային քաղաքականությունը, այդ թվում՝ բարձրացնելով հիմնական տոկոսադրույքը: Գեորգիեւայի խոսքով, դա անհրաժեշտ է, բայց բացասաբար կանդրադառնա տնտեսության վերականգնման վրա։

«2022 թվականը ծանր տարի կլինի, եւ, հավանաբար, ռեցեսիայի ռիսկի բարձրացմամբ, 2023 թվականն էլ ավելի ծանր կլինի»,- գրել է Գեորգիեւան։

ԱՄՀ ղեկավարն առաջարկել է համաշխարհային տնտեսությունը փրկելու երեք հիմնական քայլ՝ գնաճի դեմ պայքարի համար կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացում, պետական պարտքի կրճատում եւ գլոբալ համագործակցության ընդլայնում։

2022 թվականի ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները մինչեւ 3,6 տոկոս՝ 2022 եւ 2023 թվականների համար։ Գեորգիեւայի խոսքով՝ հուլիսի վերջին ԱՄՀ-ն կրկին կիջեցնի իր կանխատեսումները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները
Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները՝ մատնանշելով Ուկրաինայի պատերազմը, պարենի համատարած դեֆիցիտի հեռանկարը ․․․
Ամենաշատ