News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում այսօր՝ հուլիսի 14-ին, հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված պարտադիր 19-ամյա շարքային զինծառայող Արսեն Մանուկյանը արդեն մեկ տարուց ավելի՝ ծառայում էր Սիսիանում։

NEWS.am-ի հետ զրույցում Արսեն Մանուկյանի ծանոթը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, պատմեց, որ նա ուներ երկու քույր եւ մեկ եղբայր։ Եղբայրը պայմանագրային զինծառայող է, մի քույրն ամուսնացած է, մյուսն էլ անչափահաս է, սովորում է Վարդենիսի պետական քոլեջում։

«Իրենք ապրում են սոցիալապես շատ ծանր կացության մեջ։ Ապրում են մեկսենյականոց բնակարանում, որի վիճակը սարսափելի է։ Մայրը մոտակա խանութում աշխատում է որպես հավաքարար, հայրն էլ մանր աշխատանքներ է կատարում, այս պահին Ռուսաստանում է։ Ինքը շատ հանգիստ, խելոք տղա էր։ Մեզ մոտ ասում են՝ կռիվ է եղել զինվորների միջեւ, կրակել են, բայց հստակ ոչինչ չգիտենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։  ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ