News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արմեն Գրիգորյանի մարմինը դեռ դատարանում է, Շտապօգնություն է ժամանել։ Դատարանի դահլիճում ներկա էին պրոդյուսերի մայրը, հարազատները, ընկերները։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է...
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ