News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են ТАСС-ի, «РИА Новости»-ի, «ИноСМИ»-ի, РБК-ի եւ ռուսական հեռուստաալիքների կայքերի մուտքը, հայտնում է «Ազատլիկ» ռադիոն։

Աշխաբադից հրատարակության թղթակցի փոխանցմամբ՝ արգելափակվել են «բոլոր ռուսական լրատվական կայքերը», որոնց մուտքն ազատ էր մի քանի օր առաջ։

«Սրանք վերջին արտասահմանյան լրատվական կայքերն էին, որոնց հասանելիությունն ազատ էր, իսկ այժմ՝ ոչ: Արգելափակվել է մուտքը ինչպես կայք, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով»,- ասել է ռադիոլրագրողը։

Նա նշել է, որ դրանից քիչ առաջ արգելափակվել են ադրբեջանական, ղազախական եւ ղրղըզական լրատվական կայքերը, ինչը գրեթե ամբողջությամբ սահմանափակել է արտերկրից լուրերի հոսքը։

Բացի դրանցից, իշխանությունները սահմանափակել են բազմաթիվ արտասահմանյան բանկերի, վճարային համակարգերի, Microsoft Store-ի ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ App Store-ից հավելվածներ եւ երաժշտություն ներբեռնելու գործառույթները։ «Ազատլիկ»-ի տեղեկություններով՝ վերջին արգելափակումը տեղի է ունեցել գրեթե բոլոր VPN ծառայությունների հասանելիության դադարեցման ֆոնին։

Թուրքմենստանը միշտ ինտերնետի արագության եւ ազատության առումով համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է վերջին տեղերը։ Երկրում արգելափակված է հասանելիությունը Facebook, Twitter, VKontakte սոցիալական ցանցերին, ինչպես նաեւ Youtube վիդեոհոսթինգին եւ գրեթե բոլոր արեւմտյան լրատվական կայքերին։ Արգելափակված են նաեւ Chronicle of Turkmenistan անկախ հրատարակությունների եւ Turkmen.news-ի կայքերը, որոնց խմբագրություններն աշխատում են արտերկրից։

Բացի այդ, Թուրքմենստանի իշխանությունները արգելափակում են VPN ծառայությունները եւ անընդհատ հետապնդում են քաղաքացիներին դրանք օգտագործելու համար. տուգանում եւ հարցաքննությունների են կանչում արգելափակված կայքերը դիտելու համար:

Հուլիսի 14-ին Turkmen.news-ը հայտնել է ամերիկյան Cloudflare ընկերության մուտքն արգելափակելու մասին, որի օգնությամբ աշխատում էին երկրի կայքերի երկու երրորդը, հայտնում է Asia Plus-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ
Պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը...
Բուրկինա Ֆասոյի ռազմական խունտան դադարեցրել է ֆրանսիական Jeune Afrique ամսագրի գործունեությունը
Jeune Afrique-ի փակումը նշանավորում է ֆրանսիական լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների վերջին էսկալացիան այն ․․
Հանրային լրագրության ակումբը ժամանակավոր օգտագործման համար լրագրողներին տրամադրում է անվճար զրահաբաճկոններ, սաղավարտներ
Լրատվամիջոցների աշխատակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ...
Դավիթ Սարգսյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում. ՀԺՄ հայտարարությունը
Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով…
Մայքլ Բլումբերգը ներկայացրել է իր ընկերության իրավահաջորդության ծրագիրը
Bloomberg Philanthropies հիմնադրամը կժառանգի ընկերությունը և, ի վերջո, կվաճառի այն...
Ռուպերտ Մերդոկը հեռացել է Fox Corp-ի եւ News Corp-ի նախագահի պաշտոնից
Նրա որդին ՝ Լահլան Մերդոկը, կդառնա News Corp-ի միանձնյա նախագահը եւ կշարունակի զբաղեցնել Fox-ի նախագահի ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ