News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բարդ հարաբերություններին, ապա ամենաբարդ խնդիրը եղել եւ մնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Ռուս քաղաքագետը գնահատեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանների բացումը եւ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը։

«Նման ելքը, իհարկե, կարելի է դրական գնահատել, քանի որ Հայաստանի շրջափակումը շատ լուրջ գործողություն է, որը վերջին տարիներին մեծ վնաս է հասցրել հանրապետությանը։ Մյուս կողմից, սա, իհարկե, ճանապարհի միայն սկիզբն է»,- ընդգծեց փորձագետը`շեշտելով, որ շատ կարեւոր է բանակցություններն առանց նախապայմանների սկսելու հանգամանքը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծված չեն:

Քաղաքագետը նշել է, որ խոսքը միայն արցախյան պատերազմի մասին չէ,  այլ սահմանազատման, որը բանակցությունների ամենաբարդ կետը լինելու է  եւ Ադրբեջանի պայմանների, որոնք անընդունելի են Հայաստանի համար:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բարդ հարաբերություններին, ապա ամենաբարդ խնդիրը եղել եւ մնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այո՛, սա արտաքուստ առեւտրին եւ այլն չվերաբերող խնդիր է, սակայն փաստ է, որ Հայաստանի համար սա սկզբունքային հարց է, քանի որ առանց ցեղասպանության ճանաչման, առանց դրա հետեւանքների դատապարտման, իհարկե, շտկել հարաբերությունները չափազանց բարդ կլինի: Թուրքիան, ինչպես գիտենք, մշտապես հերքում է Ցեղասպանության փաստը»,- ասել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նա հիշեցրել է, որ դեռեւս 2014 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն էր տարածել, որով ընդունել էր կատարված վայրագությունները՝ մատնանշելով, իհարկե, թուրքերի համար սովորական հիշատակումով, որ երկու միլիոն մուսուլման նույնպես սպանվել է։ Թուրքական աղբյուրները նշում են նաեւ 300 հազար հայերի սպանության մասին, որը ցեղասպանություն չեն համարում:

«Եթե նույնիսկ 300 հազար լիներ, թեեւ դա ճիշտ չէ, սակայն դա միեւնույնն է ցեղասպանություն է, քանի որ մարդկանց սպանել են էթնիկական, կրոնական հիմքով, եւ սա, իհարկե, ցեղասպանություն է։ Եթե ​​նույնիսկ մի քանի տասնյակ մարդ է սպանվել է այդ հիմքերով այդ գործողությունները բնութագրվում են որպես ցեղասօանություն։ Թուրքերի համար սա բարդ հարց է։ Նրանց համար նույնիսկ ցեղասպանության ճանաչումն է համարվում հանցագործություն, որի համար համապատասխանաբար ազատազրկում է նախատեսված»,- իր դիտարկումը կիսելով նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ թուրքերի ազգային ինքնությունը պատրաստ չէ ճանաչմանը:

«Թուրքերի մոտ հայրենասիրության մակարդակը չափազանց բարձր է, եւ ցեղասպանության հարցը, իբրեւ թե, դարձել է այս ազգային ինքնագիտակցության մաս, ինչը, ընդհանուր առմամբ, իհարկե, չի նպաստում հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը»,- նշեց թուրքագետը եւ հիշեցրեց այն ժամանակահատվածը երբ մի խումբ թուրքեր հանդես եկան «Հայեր, ներեք մեզ» նախաձեռնությամբ, որը էլ ավելի մեացրեց Հայոց Ցեղասպանության առկայության դեմ բողոքը:

«Սա հայերի համար զուտ սկզբունքային խնդիր է, եւ միակ ճանապարհն է էապես նորմալ մարդկային հարաբերություններ հաստատելու՝ առաջին հերթին ժողովուրդների եւ, իհարկե, կառավարությունների միջեւ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, օրենսդրության ոլորտում մի շատ լուրջ խոչընդոտ կա, որն այս հարցի շուրջ դիրքորոշումն է՝ ամրագրված Թուրքիայի Սահմանադրությամբ։ Իսկ հարաբերություններ հաստատելու համար սա պիտի վերանայվի, ինչին, իմ կարծիքով, Թուրքիան պատրաստ չէ»,- ասաց նա։

«Սակայն սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի համար։ Սա, մեծ հաշվով, ավելի կարեւոր է Թուրքիայի համար։ Եթե ​​այս երկիրը կարողանա ճանաչել հանցագործությունները եւ դատապարտել դրանք, ապա կարելի է վստահորեն ասել, որ երկիրն ունի ապագա, քանի որ հարգանքը այլ ժողովուրդների նկատմամբ, նրանց իրավունքների ճանաչումը ցանկացած երկրում ցանկացած գործունեության չափազանց կարեւոր մասն է, ինչը մենք դեռ չենք տեսնում»,- ընդգծեց թուրքագետը՝ հավելելով, որ առաջանում են նաեւ այլ խնդիրներ, ինչպիսիք են տրանսպորտային ուղիներ, առեւտուր, առեւտրի դասակարգում, որոնք լուծվում են փոխգործակցության ընթացքում:

«Հայաստանում բավական ամուր է ընդդիմության մի մասի դիրքերը, որոնք անհնարին են համարում առաջ գնալ առանց Ցեղասպանության եւ Ղարաբաղի խնդրի ճանաչման։ Թուրքերը հղում են անում հենց այս դիրքորոշմանը, ցույցերին, հանրահավաքներին, որոնք այս առիթով տեղի են ունենում Հայաստանում»,- իր խոսքն ավարտելով ասաց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ