News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ահավոր ծանր է խոսել այսօր, շատ սահմռկեցուցիչ է, ահավոր է, երիտասարդ մարդու մահը, որը որ մենք բոլորս տեսանք ուղիղ եթերում: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Ահավոր ծանր է խոսել այսօր, շատ սահմռկեցուցիչ է, ահավոր է, երիտասարդ մարդու մահը, որը որ մենք բոլորս տեսանք ուղիղ եթերում, մարդ, որ կարելի էր համարել հանրության սերուցքը, մտավորական իր ողնուծուծով: Արմենը իմ ուսանողական ընկերներից էր, մենք համալսարանում միասին նաեւ աշխատել ենք, նա այն եզակի մարդկանցից էր, որին թույլատրված էր ինձ ասել Չարչ, դա իմ ուսանողական մականունն էր, ես էլ իրեն Կյաժ էի ասում»,-ասաց նա:

Չարչյանի խոսքով` ե΄ւ իրեն ե΄ւ Արմեն Գրիգորյանին դրեցին մամլիչի տակ, սակայն իրենք չկոտրվեցին: 

«Ես էլ էի այդ եզրին, բայց ես որպես բժիշկ կարողացա ինձ ինչ-որ տեղ օգնել, ինքն ավելի էմոցիոնալ էր, քան ես, ավելի կատերգորիկ էր, քան ես եւ կոտրվեց: Ես այսօր Արմենին խոսք եմ տվել, որ մեր գործը շարունակելու եմ»,- ասաց Չարչյանը` չկարողանալով զսպել հուզմունքը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Տպել
Ամենաշատ