News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն ավելի վատ է՝ հենց մահվան դեպքերի առումով․ Իրավապաշտպանը՝ պատգամավորին
Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք...
Որ ընդեղ վեր են ընգել, աթոռ ունեն, ուրեմն պարտավոր են զինվորի հարցը լուծեն. զոհվածի մայրը՝ ՄԻՊ-ին
Եթե իրենք պաշտոնները ստանձնել են այսօր, վեր են ընկել այդ աթոռների վրա, ուրեմն պարտավոր են այդ հարցերին լուծում տալ…
Պետք է բացառել զորամասերում թմրամիջոցների օգտագործումը և իրացումը. Զինդատախազն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն
Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները…
Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում...
Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ