News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր  արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները  Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանի ղեկավարությամբ արդեն 15 տարի այս ուղղությամբ իրականացնում են ուսումնասիրություն` աշխարհում առաջին անգամ կիրառելով նոր մեթոդ՝ սպեկտրալ առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների հետազոտություն: «Հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այդ արտահոսքերի եռաչափ ընդհանուր պատկերը, որը  մեկն է տվյալ շարքի ուսումնասիրությունների շնորհիվ ստացված արդյունքներից: Ապացուցվեց, որ արտահոսքերի մեջ դիտվող խտացումներն առաջանում են պարբերական ժայթքումների, այլ ոչ ներքին ալիքային գործընթացների հետևանքով: Ստացված արդյունքները կարևորագույն նշանակություն ունեն արտահոսքերի առաջացումը և ներքին ֆիզիկան հասկանալու համար»,– ասում է  Տիգրան Մաղաքյանը:

Գիտական արդյունքը ստացվել է «Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Անհրաժեշտ տվյալները ստացվել են Ռուսաստանի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համագործակցության արդյունքում՝ 6 մետրանոց դիտակի միջոցով:

«Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում  գրված գիտական աշխատանքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» եվրոպական ամսագրում: Այդ աշխատանքների հղումների թիվը 60-ից ավելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ