News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի նախատոնակ:

Ժամը 18.00-ին մասնակիցները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ազգային երգ ու պարով, թափորով կքայլեն դեպի Մանկական զբոսայգի՝ Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ:

Այգում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկաներին կպատմի Պայծառակերպության տոնի խորհրդի մասին, ապա ազգագրական խմբերը կներկայացնեն ժողովրդական ծեսերը, իսկ երիտասարդները՝ տոնի ավանդույթները, կցուցադրեն Ջրհեղեղի ու Նոյի ընտանիքի՝ տապնից դուրս գալու պատմությունը: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին։ Թագավարակի համաճարակի ու պատերազմի պատճառով նախորդ երկու տարիներին ծրագիրը չի իրականացվել:

Տոնախմբությանը մասնակցելու են թեմի համայնքերն ու Երեւանի վարչական շրջանները։

«Բոլորին սիրով հրավիրում ենք միանալու տոնախմբությանը»,- ասվում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ
Որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Նորին Սրբությունը նշեց, որ Արցախի եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու…
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է...
Ազատագրական շարժման կարևոր պտուղներից էր Արցախի թեմի վերաբացումը 33 տարի առաջ. թեմակալ առաջնորդի ուղերձը
Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից…
Կաթողիկոսը երեկ հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ. Վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են. Մայր Աթոռ
ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով...
Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին նախագահը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ