News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը մտահոգված է Սիրիայի վրա թուրքական հնարավոր ռազմական հարձակմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Սիրիայի իր գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ համատեղ մամուլի ասուլիսին, փոխանցում է Mehr-ը։

Նշելով, որ Իրանը մշտապես բանակցությունների եւ խորհրդակցությունների մեջ է Թուրքիայի եւ Սիրիայի հետ՝ նա հավելել է, որ երեկ երեկոյան փորձ է արվել փարատել երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի անվտանգության հետ կապված թուրքական իշխանությունների մտավախությունները:

Անդրադառնալով երեկ Թեհրանում կայացած Աստանայի եռյակի 7-րդ գագաթաժողովին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ, հաշվի առնելով այն նուրբ իրավիճակը, որում գտնվում է Սիրիան եւ սահմանամերձ շրջաններում նոր հակամարտություն սկսելու հավանականությունը, գագաթաժողովը փորձել է օգնել Սիրիային դուրս գալ պատերազմից եւ ռազմականացումից:

«Հուսով ենք, որ այդ առաջարկությունները, որոնք ընդգծվել են գագաթաժողովին մասնակից երկրների ղեկավարների կողմից, հաշվի կառնվեն թուրք պաշտոնյաների կողմից, եւ Անկարան եւ Դամասկոսը հաջողությամբ կհաղթահարեն այս փուլը»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը։

«Ինչ վերաբերում է Սիրիայի խնդրին, ապա այդ երկրի որոշ շրջաններում զինված եւ ահաբեկչական խմբավորումների առկայությունը մտահոգում է մեզ եւ մեր դաշնակիցներին տարածաշրջանում։ Մենք օգտագործեցինք եռակողմ հանդիպման հնարավորությունը՝ այս հարցում քայլ առաջ գնալու համար՝ Սիրիայի տարածքի մաքրում ահաբեկչական եւ զինված խմբավորումներից եւ անվտանգության վերականգնում Սիրիայի սահմաններին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասել է նա։

Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածքային ամբողջականության պահպանման եւ Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարեւորությունը։
Ընդգծելով, որ Եփրատի արեւելքում ամերիկյան ուժերի ռազմական ներկայությունն այն խնդիրներից է, որով տառապում է տարածաշրջանը, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Եփրատի արեւելքը Սիրիայի էներգիայի աղբյուրներից մեկն է, եւ վերջին տարիներին «մենք տեսել ենք Սիրիայի բնական ռեսուրսների թալանն այս հատվածում, որտեղ կա ամերիկյան օկուպացիայի ներկայությունը»։

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է անվերապահորեն եւ շտապ դուրս բերվեն Սիրիայից»,- հավելել է նա։

Սիրիայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Դամասկոսը թույլ չի տա որեւէ երկրի մուտք գործել սիրիական տարածքներ՝ հավելելով, որ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի համար ձեռնտու չի լինի Սիրիայի սահմաններ մտնել:

«Միջամտությունը ներքին գործերին եւ հարյուր հազարավոր ահաբեկիչների՝ Սիրիա ուղարկելը բացասաբար է ազդել հարաբերությունների վրա (Սիրիայի եւ Թուրքիայի), եւ դա այն է, ինչ ցանկանում են ԱՄՆ-ն եւ Իսրայելի ռեժիմը։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի ազատությունը, եւ անպայման կանենք դա»,- ընդգծել է Մեքդադը։

«Մենք պատրաստ ենք արաբական երկրների միջեւ համակարգման եւ բարեկամների ու դաշնակիցների, հատկապես Իրանի հետ համագործակցության՝ խաղաղ լուծումների հասնելու համար։ Դա այն է, ինչին դեմ են արեւմտյան երկրները, ինչի պատճառով էլ պատժամիջոցներ են սահմանել Իրանի, Սիրիայի ժողովրդի եւ Ռուսաստանի դեմ։ Ժամանակակից աշխարհը փոխկապակցված է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ