News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում էր կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։
Կոչուբաեւը չէր բացառել, որ դատավոր Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ