News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինձ հետաքրքիր է ոչ թե Հայաստան ԱՄՆ ԿՀՎ ռեկավարի այցը եւ քննարկվելիք թեման, այլ նրա երթուղին։ Ինձ հետաքրքիր է, թե որտեղից է նա եկել եւ ուր է գնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ կարեւոր է, թե որ երկրներում է տեղի ունեցել այդ փոխգործակցությունը։ Այնուամենայնիվ, նա բացառեց հնարավոր զուգադիպությունները։ Նման զուգադիպություններ, ըստ քաղաքագետի, պարզապես չեն կարող լինել։

«Հետախուզության երեք ղեկավարներ գրեթե միաժամանակ ժամանեցին մի քաղաք, որը, արդարության համար, Նյու Յորք չէ։ Սա ամենահետաքրքիր քաղաքը չէ նման երկրների համար։ Այնպես որ, դա հազիվ թե պատահականություն լինի: Ավելին, հուլիսի 7-ին Հայաստան ժամանեց  Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարը։ Միեւնույն ժամանակ, արդեն հուլիսի 15-ին նա մեկնեց Բաքու․․․ Ապա Երեւան ժամանեց ամերիկյան հետախուզության ղեկավարը, որից հետո՝  նրա ռուս գործընկեր Սերգեյ Նարիշկինը»,-ասաց Իսկանդարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այս երկրներին շփման համար որոշակի հարթակ է պետք։ «ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը  Ռուսաստանի այսպես կոչված «սեւ ցուցակում» է։ Նա չի կարող այցելել Ռուսաստանի Դաշնություն։ Եվ դրա համար նրանց որոշակի հարթակ է պետք»,-նշեց Իսկանդարյանը։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այդ այցերը նվիրված են բացառապես Հայաստանին։ Ուրիշ բան, որ խոսվել է նաեւ Հայաստանի եւ նրա խնդիրների մասին։ Այլ կերպ չի կարող լինել։ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պարզապես չէր կարելի անտեսել հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Այս ամենը պետք է ինչ-որ կերպ քննարկված լիներ»,-նկատեց փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ