News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռենոս գետը՝ Եվրոպայի ամենակարեւոր գետերից մեկը, որն օգտագործվում է մայրցամաքով բեռներ, այդ թվում՝ քիմիական նյութեր, հացահատիկ եւ ածուխ տեղափոխելու համար, չորանում է՝ ամառվա ռեկորդային շոգի պատճառով:

Գերմանիայի հիդրոլոգիայի դաշնային ինստիտուտը նախազգուշացրել է, որ Կենտրոնական Եվրոպայի գետերը «անսովոր ցածր» մակարդակ ունեն, որը շարունակում է իջնել:

800 մղոն երկարությամբ Հռենոսի մեծ մասն անցնում է Գերմանիայով, որը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, բայց գետը հոսում է նաեւ Ավստրիայի, Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների միջով, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ սահմանի երկայնքով:

Երեքշաբթի առավոտյան ջրի մակարդակը Կաուբում՝ գետի նեղ հատվածում, կազմել է 71 սանտիմետր, ըստ Գերմանիայի ջրային ուղիների եւ նավագնացության դաշնային գրասենյակի: Երբ անցյալ շաբաթ այն հասել է 77 սանտիմետրի, դա արդեն ամենացածր մակարդակն է եղել տարվա այս եղանակի համար՝ առնվազն 2007 թվականից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները:

SWR-ը հայտնել է, որ ջրի ցածր մակարդակը սահմանափակում է նավարկությունը Հռենոսում՝ Դյուիսբուրգից եւ Քյոլնից հարավ, եւ որ բեռնատար նավերը մի քանի օր չեն կարողանում ամբողջությամբ բեռնված մեկնել:

Գերմանիայի հիդրոլոգիայի դաշնային ինստիտուտի ներկայացուցիչը Bloomberg-ին ասել է, որ եթե Կաուբում ջրի մակարդակն իջնի մինչեւ 40 սանտիմետր, ապա բեռնափոխադրող նավերի համար շահավետ չի լինի նավարկել՝ հաշվի առնելով, թե որքան քիչ բեռ կարող են փոխադրել:

Ջրի ցածր մակարդակն արդեն ազդում է էներգիայի մատակարարման վրա: EEX բորսայի տվյալներով՝ ածխի մատակարարումը Գերմանիայի երկու էլեկտրակայաններին՝ մեկը Մանհայմում, մյուսը՝ Կարլսրուեում, տուժել է հուլիսի 13-ից Հռենոսում ջրի ցածր մակարդակի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ