News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարան դեռեւս Երեւանի կողմից կոնկրետ քայլեր չի տեսել։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տեղեկացրել է «Անադոլու»-ն։

Հիշեցնելով բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «միջին միջանցքը» նույնպես նշանակություն է ձեռք բերել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելով ապրանքները չեն կարողացել հասնել Արեւմուտք Ռուսաստանով։ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի եւ Բաքվի մտադրություններն  «անկեղծ» են։ «Մենք ցանկանում ենք գործով տեսնել, թե որքանով է անկեղծ Հայաստանը։ Առայժմ կան տեղեկություններ եւ հայտարարություններ։ Կա նաեւ ճնշում, դա ճիշտ է։ Սփյուռքը դրսից, ֆանատիկների խումբը՝ ներսից։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե որքանով է անկեղծ Հայաստանը։ Մենք այդ կոնկրետ քայլերը դեռեւս չենք տեսել։ Այլ նախագծերում, այդ թվում Զանգեզուրի նախագծում կամ համապարփակ խաղաղության համաձայնագրում... Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է դրական քայլեր ձեռնարկեն այս հարցերում խաղաղության համար։ Խոսքերը բավարար չեն»։

Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան իրականացնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց Ադրբեջանի հետ համակարգմամբ։ «Քայլերը, որոնք կձեռնարկվեն տարածաշրջանում, օգուտ կբերեն բոլորին։ Մենք սպասում ենք Հայաստանից կոնկրետ քայլեր այս առումով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ