News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:

2021-ից մինչև 2022 թ. հուլիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման և հին բնակֆոնդի վերանորոգման արդյունքում:

Դրանցից 377-ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակներ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին, ծնողազուրկ անձանց ընտանիքներին:

«2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը», - Facebook-ի իր էջում գրել է  Արցախի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ