News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի առնվազն 2 պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում տալով Meta ընկերության տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ քայլը համապատասխանում է ԱՄՆ օրենքներին, որոնցում թալիբներին «ահաբեկչական կազմակերպություն» են անվանում:

Թեեւ Meta ընկերությունը չի տրամադրել արգելված լրատվամիջոցների ցանկը, այնուամենայնիվ Աֆղանստանի ազգային ռադիո հեռուստատեսությունը (RTA) եւ պետական ​​«Բախթար» լրատվական գործակալությունը հայտարարել են, որ իրենց օգտահաշիվներն արգելափակված են:

Մասնավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, ամենայն հավանականությամբ, չեն տուժել:

«ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ թալիբները ահաբեկչական կազմակերպություն են եւ նրանց արգելված է օգտվել մեր ծառայություններից։ Մենք հեռացնում ենք թալիբների կողմից կամ նրանց անունից ստեղծված հաշիվներն ու արգելում գովասանքը, աջակցությունը եւ նրանց ներկայացնելը», - AFP-ին ասել է Meta-ի ներկայացուցիչը:

Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը քննադատել է ընկերության քայլը՝ ասելով, որ դա ցույց է տալիս ամերիկյան ընկերության «անհանդուրժողականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ