News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան կբախվեն անվտանգության «աննախադեպ» խնդիրների, եթե չդադարեցնեն իրենց թշնամական ռազմական ճնշման քաղաքականությունը Փհենյանի ուղղությամբ, ներառյալ համատեղ զորավարժությունները։ Այս մասին Associated Press Television News-ին ասել է արտաքին գործերի նախարարության զինաթափման եւ խաղաղության վերլուծաբանական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Չխվե Ջինը։

«Եթե ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ընտրություն կատարեն հօգուտ մեզ հետ ռազմական առճակատման, նրանք կբախվեն աննախադեպ անկայունության անվտանգության առումով»,- նախազգուշացրել է նա։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժություններն այս տարի Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին։ Նա մեղադրել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի պաշտոնատար անձնաց դավադրության մեջ, որի նպատակն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի ծավալումը համատեղ զորավարժություններում, որոնք սկսվելու են հաջորդ ամիս։

«ԱՄՆ-ը պետք է  հիշի, որ իր հետ կվարվեն հավասարության հիմքով, եթե սպառնա մեզ միջուկային զենքով»,- ասել է Չխվեն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հրաժարվի «թշնամանքի իր անաքրոնիկ եւ ինքնասպան քաղաքականությունից» Հյուսիսային Կորեայի հանդեպ, այլապես կբախվի «անցանկալի հետեւանքների»։

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի մշտական զորավարժությունները Կորեական թերակղզում թշնամանքի հիմնական աղբյուրն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Ամենաշատ