News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայում ոստիկանները կրակել են հսկայական օձի վրա, որը փաթաթվել էր իր տիրոջ վզին։

Առնվազն 4.5 մ երկարությամբ հսկայական սողունը փաթաթվել էր իր տիրոջ՝ 28-ամյա Ֆոգելսվիլի պարանոցին, հայտնել է Վերին Մակունգի քաղաքի ոստիկանությունը:

«Դա շատ սարսափելի իրավիճակ էր,- ասել է լեյտենանտ Պիտեր Նիկիշերը The Post-ին:- Պետք է արժանին մատուցել սպաներին. ոչ մի երկմտանք չկար, եւ նրանք արեցին այն, ինչ պետք է անեին»:

Երկու սպա գնացել էին տղամարդու տուն, երբ հաղորդում էին ստացել նրա վզին փաթաթված մեծ օձի պատճառով սրտի կանգի մասին: Ենթադրաբար, օգնություն էր կանչել հարազատներից մեկը:

Ըստ Նիկիշերի՝ տղամարդն չէր անարձագանքում եւ պառկած էր հատակին, իսկ հսկայական ընտանի կենդանին ամուր փաթաթված էր նա պարանոցին։ Բայց «շատ մեծ» օձի գլուխը բավական հեռու էր մարդուց, որպեսզի սպան կարողանար ճշգրիտ կրակել՝ առանց տիրոջը վնասելու: Սողունը վիրավորվել էր եւ փախել, ասել է Նիկեշերը:

Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ օձը հրազենային վնասվածքից մահացել էր։ Նիկիշերն ասել է, որ չգիտի, թե դա ինչ տեսակի օձ է եւ ինչպես էր սողունը փաթաթվել տղամարդու պարանոցին:

WTXF-ի հաղորդմամբ՝ տղամարդու տանը նաեւ այլ օձեր են հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ