News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիերը, հրազենային մահացու վնասվածքներով, հայտնաբերվել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է, ինչին ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է մի քանի անգամ ավելի գումար, քան վերջինիս ունեցած պարտքն է եղել:

Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել:

Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի:

2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ