News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մինչեւ 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական ​​երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկը:

«Մինչեւ վերջերս Չինաստանի եւ Եվրամիության միջեւ բեռնափոխադրումների մինչեւ 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով եւ Բելառուսով»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։

«Քանի որ միջազգային փոխադրողներն ավելի ու ավելի շատ են Ռուսաստանի տարածքը հատելու այլընտրանքներ փնտրում, զգալիորեն աճել է Միջին միջանցքի երկայնքով փոխադրումների պահանջարկը, որը Ղազախստանը կապում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ Կասպից ծովով: Դրա զարգացումն առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանային առեւտրի կայունության համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկը ներդրումներ կկատարի տեղական պարտատոմսերում, որոնք թողարկվել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» երկաթուղային ընկերության կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ