News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերջին հարցազրույցը, որտեղ խոսվում է աշնանը ընդդիմության՝ Ազգային ժողով գնալ-չգնալու հարցի մասին,  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:  NEWS.am-ն Իշխան Սաղաթելյանից պարզաբանում խնդրեց՝ կա՞ արդյոք փոփոխություն նախկին դիրքորոշումների մեջ կամ առկա՞ են նոր որոշումներ:

«Իհարկե որևէ փոփոխություն չկա մեր նախկին դիրքորոշումների մեջ:  Ի միջի այլոց, ասել եմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում, պարզապես որոշ լրատվականներում տեքստից կտրված վերնագիր գնաց, որն էլ ինչ֊որ շրջանակների կողմից շահարկվեց: Ամեն դեպքում մեկ անգամ ևս կրկնեմ այն ինչ ասել եմ. եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը, որի համար պայքարում է «Դիմադրություն»  շարժումը: Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում և Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնությունները: Մենք դրա նախադեպերը ունենք, օրինակ, երբ որ հունիսի 3-ին մեր օրակարգով հրավիրեցինք արտահերթ նիստ, «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ, խոսքս նմանատիպ դեպքերի մասին է, այսիքն մեր պահանջով և մեր օրակարգով: Մնացածը անտեղի շահարկումներ են, որին ուշադրություն դարձնել պետք չէ-», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն, եթե իշխող խմբակցությունը նախաձեռնի քննարկում, կամ կառավարությունը բերի նշված հարցերի վերաբերյալ նախագիծ, դուք մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Ո՛չ, իհարկե, քանի որ այս իշխանությունը Հայաստանի կամ Արցախի շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, հետևաբար իրենք հայանպատ օրակարգ չեն կարող բերել խորհրդարան, որին մենք էլ մասնակցենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ