News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը ընդլայնել է օտարերկրյա պետությունների եւ տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, ռուսական ընկերությունների եւ ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

«Ցուցակում ներառված են Գերնսի եւ Մեն կղզիները, որոնք աջակցել են Ռուսաստանի, Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից կիրառվող պատժամիջոցներին, ինչպես նաեւ Բահամյան կղզիները, որոնք արգելել են ցանկացած գործարք Ռուսաստանի Բանկի եւ ՌԴ Պաշտպանության Նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մի շարք ֆինանսավարկային կազմակերպությունների հետ:

Վերոնշյալ որոշման մասին ՌԴ նախագահի հրամանագիր է հաստատվել:

Ըստ այդմ, Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները, պետությունը, մարզերն ու քաղաքապետարանները, որոնք, ոչ բարեկամ երկրների ցանկից օտարերկրյա վարկատուների նկատմամբ, արտարժույթի պարտավորություններ ունեն, կկարողանան դրանք վճարել ռուբլով։ Դա անելու համար պարտապանը կարող է խնդրել ռուսական բանկին`օտարերկրյա պարտատիրոջ անունով ռուբլու հատուկ հաշիվ բացել եւ վճարումները կատարել ռուբլուն համարժեք գումարով՝ վճարման օրվա Կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ