News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամ երկրները պետք է սկսեն նախապատրաստվել COVID-19 համավարակի նոր ալիքի աշնանը եւ ձմռանը, ասել է Առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը՝ նշելով բռնկումների «անհանգստացնող աճը», հաղորդում է Reuters-ը։

«Ցավոք, համավարակը տագնապալի աճ է ցույց տվել մի քանի երկրներում»,- ասել է նա:

«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք պատրաստվել ենք աշնանն ու ձմռանը՝ քաջ գիտակցելով, որ համավարակի հաջորդ ալիքը չի կարող եւ չպետք է ավելի ծանրաբեռնի մեր տնտեսությունը կամ մեր հասարակությունը, հատկապես այն ժամանակ, երբ նրա վրա ազդում է Ուկրաինայի պատերազմը եւ գնաճը»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին խնդրել է արագացնել պատվաստումը 60 տարեկանից բարձր մարդկանց եւ խոցելի խմբերի համար: «Այս ամիսները պետք է լինեն նախապատրաստական ամիսներ… Որ մեր առողջապահական համակարգերը պատրաստ լինեն հնարավոր նոր ալիքների, որոնք, օրինակ, կարող են զուգակցվել սեզոնային գրիպի հետ»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ