News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը հայկական կողմի համար որեւեէ կերպ ընդունելի չէ։ Այս մասին հուլիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա, մասնավորապես, մատնանշեց Եվրախորհրդի նախագահի գրասենյակի հայտարարությունը, որը մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ «Կարեւոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի եւ ԵԽ նախագահի վերջին հանդիպումից հետո, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, այդ թվում` հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», Եվրախորհրդի նախագահի գրասենյակը պարզաբանում էր տարածել: Դրանում նրանք հերքմամբ էին հանդես եկել՝ հայտարարելով, որ այդպիսի քննարկումներ չեն եղել»,- պարզաբանեց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահվածքը չի օգնում եւ չի նպաստում կառուցողական քննարկումներին։ Պատգամավորը մատնանշեց հարեւանների ոչ ադեկվատ պահվածքը՝ նրանց մեղադրելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտման մեջ։ «Հայաստանը հրաժարվում է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարցը եւ ամենասկզբից հրաժարվել է անել դա»,- վստահեցրեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ