News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը գրեթե ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի խնդրի վրա։ Կոնֆլիկտային իրավիճակներն այլ կետերում եւ տարածաշրջաններում, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ տարածքում, հաճախ անտեսվում էին: Այս մասին հուլիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով պատվիրակության գործունեության մասին զեկույցը, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս տարվա փետրվարից ԵԱՀԿ ԽՎ օրակարգում որեւէ այլ թեմա չի եղել։ Այդ իմաստով, ինչպես նշեց Աղաջանյանը, չափազանց դժվար էր գործընկերների ուշադրությունն այլ թեմաների եւ խնդիրների վրա հրավիրել։ Մասնավորապես, խոսքը հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին էր։

«ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ հունիսի վերջին, հայկական պատվիրակությունն առաջարկեց որոշակի փոփոխություններ կատարել կազմակերպության քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձեւում։ Դրանք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության լուծման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ Այնուամենայնիվ, փոփոխություններն այդպես էլ չհաստատվեցին եւ չարձանագրվեցին փաստաթղթի վերջնական տարբերակում»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը։

Աղաջանյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների այդպիսի պահվածքն անընդունելի է եւ դատապարտման է արժանի: Ի դեպ, այդ մասին նրանք խոսել են նաեւ լիագումար նիստերի ժամանակ։ Նման մոտեցումը, ինչպես նշեց Էդուարդ Աղաջանյանը, բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ