News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելու հետեւանքով 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 17-ին ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել, այնուհետեւ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։

NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ զինծառայողը այրվածքները ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։ Հրդեհն առաջացել էր վառարանի կայծից։

Ժամկետային զինծառայողն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս. ՊՆ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ