News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններից: Այս մասին հուլիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իշխող կուսակցությունը քննարկում է Անկարայի հետ բանակցային գործընթացը դադարեցնելու հնարավորությունը՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության ու մոտեցումների շարունակման դեպքում։ Ի պատասխան՝ պատգամավորը հիշեցրեց, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակեց Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգը։ «Խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ։ Ուստի այդ նպատակին հասնելու համար մենք զգալիորեն կընդլայնենք մեր ջանքերը։

Դա, ի վերջո, թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում, եւ խաղաղության դարաշրջանը վերջապես կկարողանա լիարժեք կերպով կյանքի կոչվել։ Իսկ որոշակի պահի հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումն հակաարդյունավետ է, հատկապես՝ մեր ռազմավարության եւ հետագա տեսլականի տեսանկյունից։ Այնպես որ՝ ոչ։ Մենք այդպիսի ցանկություն չունենք»,- ընդգծեց Խանդանյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են համագործակցությունը բոլոր գործընկերների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ