Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսը Վրաստանում ընկել է ձորը Կազբեգիից Թբիլիսի ճանապարհին: Վթարը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 18-ի երեկոյան:
Նախնական տեղեկություններով, տուժածների մեջ երեխաներ եւ տարեցներ կան:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որին վկայակոչում է «Նովոստի-Գրուզիան», հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել Գուդաուրի բարձրլեռնային առողջարանի մերձակայքում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները, բայց առայժմ չեն կարողանում բոլոր տուժածներին հանել ձորից:
Մցխեթա-Մթիանեթի շրջանի փոխնահանգապետ Գիվի Ամիրխանաշվիլին եթերում հայտարարել է, թե դեպքի վայրում 5 բժշկական բրիգադ է աշխատում, որոնք 12 մարդու` կոտրվածքներով տեղափոխել են մերձակա հիվանդանոց:
Փրկարարների լրացուցիչ բրիգադներ են ուղարկել Կազբեգիից եւ Թբիլիսիից:




























