News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը 2024 թվականից հետո դուրս կգա ՄՏԿ-ի նախագծից, մինչ այդ կսկսվի ազգային ուղեծրային կայանի տեղակայումը, հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Գիտեք, որ մենք Միջազգային տիեզերակայանում աշխատում ենք միջազգային համագործակցության շրջանակներում։ Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները գործընկերների հանդեպ, սակայն 2024 թվականից հետո այս կայանից հեռանալու որոշումն ընդունված է»,- ասել է Բորիսովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Կարծում եմ՝ մինչ այդ մենք կսկսենք ռուսական ուղեծրային կայան ձեւավորել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսական ուղեծրային ծառայողական կայանի (РОСС) ստեղծումը «Ռոսկոսմոս»-ի գործունեության գլխավոր առաջնահերթությունը կդառնա օդաչուներով տիեզերագնացության ոլորտում։

«Մենք կշարունակենք պիլոտային ծրագիրը՝ համաձայն հաստատված պլանների։ Հիմնական առաջնահերթությունները կդրվեն ռուսական ուղեծրային կայանի ստեղծման վրա»,- ասել է Բորիսովը։

Բորիսովի խոսքով՝ տիեզերական ոլորտը բարդ իրավիճակում է։ «Ես տեսնում եմ, որ իմ հիմնական խնդիրն իմ գործընկերների հետ միասին ոչ թե նշաձողը գցելն է, այլ բարձրացնելը եւ, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսությանը անհրաժեշտ տիեզերական ծառայություններ մատուցելը։ Սա նաեւ նավիգացիա է, սա կապ է, տվյալների փոխանցում, օդերեւութաբանական, գեոդեզիական տեղեկատվություն եւ այլն»,- ասել է նա։

Իր հերթին, ՆԱՍԱ-ի տիեզերակայանի տնօրեն Ռոբին Գեյթենսը Reuters-ին ասել է, որ իր ռուս գործընկերները չեն հայտնել նման մտադրությունների մասին, ինչպես պահանջում է կայանի միջկառավարական համաձայնագիրը։

«Դեռեւս ոչ մի պաշտոնական բան։ Մենք բառացիորեն պարզապես տեսանք դա: Մենք պաշտոնական ոչինչ չենք ստացել»,- գործակալությանը ասել է Գեյթենսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ