News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, NEWS.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի: Համայնքի տներից մեկի բակում 27-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու ձեռքից հրացանը վերցնելու ընթացքում կրակոց է արձակվել, ինչի հետևանքով նշված տան բնակիչներ՝ 52-ամյա կինը և վերջինիս 27-ամյա որդին, ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ, ինչը պատճառ է հանդիսացել 52-ամյա կնոջ մյուս՝ 29-ամյա որդու` վերոհիշյալ անձանց հետ վիճաբանելու համար, որի ընթացքում էլ վերջինս ևս ստացել է վնասվածքներ:

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 52-ամյա կնոջ և վերջինիս 27 ու 29-ամյա որդիների՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։45-03:00-ի սահմաններում:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ անձանց՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանը, վերցվել են նմուշներ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից Ղազարավան համայնքի 27-ամյա և 26-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ