News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԲԴԽ անդամ Պետրոս Մակյանը համաձայն չէ պնդումներին, թե ավելի հաճախակի են դարձել կալանքի որոշումները եւ դա պատժի միջոց է դարձել. «Ես համաձայն չեմ: Եթե վերջին 5 տարվա վիճակագրությունը նայենք, տարիներ շարունակ Հայաստանում կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը եղել է 4,5-5 հազար: Այսօր հազիվ երկու հազար է: Կալանքի տոկոսը շատ խիստ նվազել է»,-այսօր՝ հուլիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Դիտարկմանը, որ գուցե քաղաքական հնչեղություն ունեցող գործերչով են ավելի հաճախ կալանքի որոշումներ կայացվում, նա արձագանքեց. «Ինչո՞ւ չեք նաեւ ասում, որ այսինչ քաղաքական կամ հնչեղություն ունեցող գործով այսինչ անձը ազատ արձակվեց: Այդ բոլորը լռության են մատնում, բայց կալանավորումները մեծ ռեսոնանս են առաջացնում»:

Հարցին, թե վեթինգից վախենո՞ւմ եք, նա պատասխանեց. «Իհարկե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ