News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կարծում են, որ մոտ ապագայում Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը «շատ քիչ հավանական է»: Այս մասին վերլուծական կենտրոնի փորձագետների խմբին հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միջուկային բանակցություններում փակուղուց դուրս գալու հավանականության նվազումը մեծացնում է ճնշումը Բայդենի վարչակազմի վրա՝ «Պլան Բ» ձեւակերպելու նպատակով:

Մաքգերքն ասել է, թե պատճառն այն է, որ իրանցիները չեն կարողանում որոշում կայացնել։ Նա նշել է, որ իր վարկածով՝ Իրանն ուզում է, որ ԱՄՆ-ն «ինչ-որ բան ավելացնի կաթսայի մեջ», որպեսզի օգնի նրանց, ովքեր ցանկանում են գործարք կնքել Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, բայց «մենք (ԱՄՆ) չենք պատրաստվում դա անել»։

Մաքգերքի խոսքով՝ քանի որ մոտ ապագայում գործարքը քիչ հավանական է, Բայդենի վարչակազմը մտադիր է պատժամիջոցներ եւ դիվանագիտական մեկուսացում կիրառել Իրանի դեմ, «բայց անհարկի չսրել իրավիճակը», եւ ուժ կիրառել միայն ծայրահեղ դեպքում, ասել են աղբյուրները:

Նա նշել է, որ Իսրայելի հետ տարաձայնությունները կապված են ոչ թե հնարավոր ռազմական հարվածի, այլ այն բանի հետ, թե պետք է արդյոք, որ ԱՄՆ-ը շարունակի փորձել վերակենդանացնել 2015-ի միջուկային համաձայնագիրը, թե անցնի «ավելի երկար, ավելի ուժեղ» գործարքի:

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների վերջին փուլը, որն անցկացվել է մեկ ամիս առաջ Կատարում, ավարտվել է առանց առաջընթացի եւ հաջորդ փուլի անցկացման ժամկետի:

Մերձավոր Արեւելք կատարած իր այցի ընթացքում նախագահ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «հավերժ չի սպասի» գործարքի վերսկսման առաջարկին Իրանի պատասխանին:

ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ միջուկային համաձայնագիրը մոտ է նրան, որ կորցնի արդիականությունը, քանի որ Իրանը քայլեր է ձեռնարկել իր միջուկային ծրագիրն առաջ մղելու եւ ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքը սահմանափակելու համար:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, որը գլխավորում է ԱՄՆ-Իրան միջնորդական ջանքերը, Financial Times-ի հոդվածում ասել է, որ 15 ամիս բանակցություններից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ «լրացուցիչ նշանակալի փոխզիջումների համար տարածքը սպառված է»:

Բորելը գրել է, որ ներկայացրել է համաձայնագրի նախագիծ, որը մանրամասնում է ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաեւ միջուկային քայլերը, որոնք Իրանը պետք է ձեռնարկի։

Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հեռախոսազրույցում իր օսմանցի գործընկերոջն ասել է, որ համաձայնության հասնելը «կախված է ամերիկյան կողմի իրատեսական պահվածքից եւ ճկունությունից... Իրանը լրջորեն է տրամադրված ամուր եւ հուսալի համաձայնության հասնելու հարցում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ